1105
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լատվիայի հետ ոչ-ոքիով ավարտեց ելույթը Ազգերի լիգայում
Եղիշե Մելիքյանի թիմը ոչ-ոքի խաղաց լատվիական հավաքականի հետ՝ մրցաշարի խմբային փուլի արդյունքներով պահպանելով տեղը C լիգայում։
Երկու արծաթ և երկու բրոնզ. թիմը մեկնեց տուն առանց ոսկու։
Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո 2020-ի խաղերն ավարտեց չորս մեդալով՝ երկու արծաթ և երկու բրոնզ։ Արծաթե մեդալներ նվաճեցին ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (հունա-հռոմեական, 97 կգ)։
Բրոնզե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (թռիչք) և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Դավթյանն առաջին մարմնամարզիկն է, որ Հայաստանի համար մեդալ է նվաճել այդ մարզաձևում։