Հայաստանը հայտ է ներկայացրել 2029 թվականին COP34 կլիմայական համաժողովն անցկացնելու համար
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Մաթևոսյանը COP31-ի շրջանակներում քննարկել է նախաձեռնությունը ՄԱԿ-ի ԿՓՇԿ գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը և ստորագրեցին համատեղ հռչակագիր։
2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Երեք առաջնորդները նաև ստորագրեցին համատեղ հռչակագիր, որտեղ ընդգծվում է համաձայնագրի վերջնական ստորագրման և վավերացման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։
Համաձայնությունների շրջանակում քննարկվում է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու կառուցումը։