Տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության աշխատանքային խմբի նիստը
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակներում էներգետիկայի, հազվագյուտ մետաղների արդյունահանման, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը։
Հաքան Ֆիդանը ԵՄ և Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգության և տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը 2026 թվականի նոյեմբերի 16-ին կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական միության արտաքին գործերի խորհրդի նախարարական հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Hürriyet Daily News-ը, միջոցառմանը կմասնակցեն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների ներկայացուցիչներ։
Բանակցությունների հիմնական թեման կլինի Եվրոպայի, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև էներգետիկ, տրանսպորտային և թվային ենթակառուցվածքային կապերի ամրապնդումը։ Կողմերը մտադիր են քննարկել լոգիստիկ երթուղիների զարգացման միջոցով տարածաշրջանային անվտանգության բարձրացման ուղիները։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Հաքան Ֆիդանը կընդգծի Թուրքիայի ռազմավարական նշանակությունը որպես տարանցիկ հանգույց։ Hürriyet Daily News-ի տվյալներով՝ թուրքական կողմը մտադիր է առաջ մղել Եվրամիության հետ փոխգործակցության «իրատեսական և արդյունքի վրա կողմնորոշված» մոտեցումը՝ դիտարկելով տարածաշրջանային կապակցվածության օրակարգը որպես Անկարայի և եվրոպական բլոկի միջև կառուցողական երկխոսության նոր հարթակ։